shower, abundant rain;
յամենայն —, every where;
always;
տեղի, տեղային ի ձեզ զ— երկնաւոր շնորհիցն, heavenly graces rained thick upon you;
— ոսկի տեղայր ի փեսայութեանն արտաշիսի, gold fell in showers at the nuptials of Artaxerxes;
spot, place;
post;
ի —, instead, in substitution for, in the place of;
անցանել ի — ուրուք, to stand instead of, to supply the place of, to substitute, to replace.
• , ի-ա հլ. «տեղ, վայր» Կորիւն. Եղիշ, որից ի տեղ «փոխանակ, տեղը» Եփր. թուոց և ծն. (սրանց հին գործածութեան վրայ տե՛ս Այտնեան, Քնն. քեր. էջ 65), տեղա-կալ Ա. եզր. գ. 14, դ. 47-9, Ոսկ. ա. տիմ. Վեցօր. տեղակացութիւն Ոսկ. ա. կոր. տե-ղապահ Կորիւն. կռուատեղ Փարպ. բռնատեղ կամ ձեռնատեղ «կոթ» Մամիկ. ընտեղակաց Պիտ. ժամատեղ Գնձ. Ոսկիփ. Ուռհ. Մովա-տեղ (իբր տեղանուն) Յայսմ. տեղահան, տեղահանել, տեղահանութիւն (նոր բառեր) ևն։ Գործածւում է նաև հետևեալ ձևերով. ՏԵՂԻ (-ւոյ, -եաց) ՍԳր. Ոսկ. Կիւրղ. ծն. Կոչ. Եզն. Եւս. քր. կազմուած է տեղ ձևից ի մասնիկով. սրանից են տեղի տալ «քաշ-ուիլ, յետ քաշուիլ» Ամովս. է. 12. Ոսկ. մ. ա. 14. տեղի առնուլ կամ ունել «հանդար-տիլ, դադարիլ, կանգ առնել» Ոսկ. յհ. ա. մեհենատեղի Բուզ. ճակատատեղի Եփր. թգ. գերեզմանատեղի Ոսկ. մ. ա. 9. խղատեղի Ոսկ. մ. ա. 7. կոծատեղի Մանդ. յետնաբար տեղեսէր Առ որս. տեղեակ, տեղեկիկ «փոք-րիկ մի տեղ» Խոր. Արծր. տեղիարան Նար. տաղ. տեղիասիրութիւն Առ որս.-ԵՏՂ (սեռ. ետեղ), որ շատ հին ձև է և յետոյ ազատ գործածութիւնից դադարած. Ոսկեդարեան մատենագրութեան մէջ աւանդուած է մի քա-նի ձևերով միայն. ինչ. առ ետեղ Ա. մկ. դ. 15, ժբ. 29. Ոսկ. յհ. բ. 20, 21. զետղ առ-նուլ Եփր. ել. Կոչ. Վեցօր. յայսր ետեղ Ոսկ. յհ. բ. 25, 26. յիւրում ետեղ, յորում ետեղ Խոր. աւելի սովորական է բարդութեանց մէջ, բառասկզբում ետեղ ձևով, բառավերջում ետղ ձևով. օր. ետեղակալ Ա. եզր. գ. 2. Ե-րեմ. խը. 18. Եզն. Վեցօր. ետեղապահ Բուղ. ետեղափոխ Ագաթ. § 267. ետեղանալ Եղիշ. դտ. կրակետղ Յհ. իա. 9. լալետղ Դատ. ը. 1. բանակետղ ՍԳր. Վեցօր. Եփր. ա. Կոր. ժողովետղ Գծ. ժը. 7. գործետղ Անյ. բար-ձըր.-ՉՏԵՂ, որ կազմուած է զօրացուցիչ զ նախդիրով՝ տեղ արմատից, որից զտեղել «կենալ, հաստատուիլ» Եւս. քր. ա. Արծր.-ՉԵՏԵՂ «հաստատուն, անփոփոխ, առկայա-սեալ» Ոսկ. եբր. դ. և ա. տիմ. և մ. ա. 2Ս. Պիտ. կազմուած է զ սաստկականով՝ ետղ ձևից, որից զետեղել, զետեղեցուցանել «հաս-տատել, մի տեղ բնակեցնել» ՍԳր. Եւագր. զետեղիլ «հանգչիլ, հանգստանալ» Յես. է. 7. Եզն. սխալմամբ գրուած է զեմեղ, զեմուղ, զեմեղել, որոնք տե՛ս նաև առանձին.-ՍՏԵՂ., որից ունինք միայն ստեղել «կանգ առնել, կանգնիլ, հանդարտիլ» Վրք. հց. կամ ստե-ղանալ «նոյն նշ.» Նիւս. թէոդ. կազմուած են զտեղ-ձևից՝ զ վերածելով ս-ի, յաջորդ տ ձայնի խուլութեան պատճառաւ. հմմա-
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sedlo-ձևից, որ յառաջանում է sed-«նստիլ» արմատից՝ -lo-մասնիկով, հմմտ. յն. լակոն. eλAā, լտ. sella, հլտ. sedla, գոթ. sitls, անգսք. sēil, հբգ. sezzal, գերմ. sessel, նսորբ. sedlo ևն, որոնք նշանակում են «նստելու տեղ, աթոռ»։ Բուն sed-արմատի ժառանգները տե՛ս նիստ բառի տակ։ Հնխ. sedlo-տալիս է հյ. ետղ, որ հնագոյն ձևն է, և սրանից էլ տեղ (Walde 697, Pokorny 2, 485)։
• Brosset JAs. 1834, 360 են սան desam «տեռ» բառի հետ։ ՆՀԲ ստեղել դնում է կամ զետեղել բայից և կամ ստեղն բառից՝ իբր «հանդարտիլ որպէս թռչուն ի վերայ ստեղան»։ Bottich. Arica 18 43 սանս. sthala և sthali «տեղ» բառերին է կցում։ Muller SWAW 38, 588 և 44, 552 ևն սանս. tala «հարթ երես, մակերես, դաշտ»։ Մորթման ZDMG 26, 550 զնդ. daqуu, հպրս. dahyaūs, պրս. dih «գիւղ» և բևեռ. dakhai. Boрp, Gram. comp. 1, 399 քարկետղ բառից (որ չգիտևն ՆՀԲ, ՋԲ և ԱԲ) ենթադրում է կետեղ (փխ. ետեղ, տեղ) և կցում սանս. k'še-tra «դաշտ» բառին։ Հիւբշ. KZ 23, 47 նախաձևը համարում է tala • dersen, Հայ. դր. լեզ. 67 տեղի դնում են հնխ. sed-«նստիլ» արմատից։ Sch. eftelowitz BВ 29, 19 տեղի դնում է իբր=սանս. sthalī «տեղ», պալի thali, անգսք. stal, իսկ անդ՝ էջ 28 սրանից բաժանելով ետղ, դնում է իբր =սանս sadas., գոթ. sitls, լտ. sedla, յն. ἕ́δρα հսլ. sedlo։ (Ընդունում են այս վերջի մեկնութիւնը Brugmann IF 32, 4, Wal-de 697, Pokorny 2, 485)։ Սանտալճեան, L'idiome էջ 12 խալդ. sili, ֆրանս. lieu, լտ. locus բառերի li, lo մասի հետ է կցում։ Karst, Յուշարձան 403 սու-մեր. dil «տեղ» բառի հետ։ Մառ ՀԱ 1921, 81 բասկ. tegi «տեղի» բառի հետ, իսկ ЗВО 25, էջ 318 վրաց. gi, սեմ qam «կանգնիլ» արմատի հետ։ Schef-telowitz KZ 53 (1925), 249 ստեղել բառը կցում է սանս. sthálam «տեղի», հբգ. stellan, գերմ. stellen «զետեղել» հոմանիշների հետ։ Յիշում է Pokorny 2, 643 հնխ. st(h)el-«կանգնիլ, զետե-ղել» արմատի տակ և մերժում։ Պատա-հական նմանութիւն ունին վրաց მტილი մտիլի «դաշտ, այգի» Մտթ. ժգ. 31, օսթյ. ftaga, taγa, taγi «վայր, տեղի» և հունգ. tèr «տափաստան». (որ Pat-rubány SA 1, 223 հայերէնից փոխա-ռեալ է համարում)։ • ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. տեղ, Ագլ. Գոր. Ախց. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. տէղ, Զթ. Հճ. Սչ. դեղ, Ակն. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեռ. ռէղ (բայց Պլ. երբեմն դէխ, ինչ. վուրդէխէն «որտեղից»), Ասլ. դէ'ղ, Տփ. տիղ, Տիգ. Սվեդ. դիղ.-բայց կան նաև Ննխ. վդէ, վդէխ «ուր», Տփ. մէ՛տի «միատեղ», վուր-տղանց, վուրղ'անց «որտեղից»։ Նոր բառեր են տեղան, տեղաշոր, տեղաց անել, տեղա-ցի, տեղացու, տեղաւորանք, տեղատրել, տեղեր «անկողին», տեղխլուկ, տեղփոխ։